Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով:
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի
81 կգ քաշային հայ ծանրորդը Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ)։ Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալին՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն