ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10.00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով:
Համաժողովի նպատակն է՝ տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը հանրակրթական պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում:
Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/xoQyQpxPVMcMXre67: