Լուրեր
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ

«Ֆուտբոլը բոլորի համար». միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն օրերս անցկացրել է «Ֆուտբոլը բոլորի համար» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 99 մարզիկ, որոնցից 85-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Մասնակցել են նաև 32 ուղեկցող–կամավորներ։

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումները

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում օրերս կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր: Սեղանի

Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է «Արտույտ» ընկերության «Փարաջանով 100»  ցուցահանդեսը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է «Արտույտ» ընկերության «Փարաջանով 100» ցուցահանդեսը, որին ներկայացվել է Փարաջանովի ոճային ներշնչանքով ստեղծված շարֆերի և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստների նոր հավաքածուն:

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը Ա.

«Օգուտ բժշկության» ձեռագիրը Բժշկական համալսարանից տեղափոխվել է Մատենադարան

Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի մրցումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Երևանի պետական

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմա­գրման վկայագիր տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ

Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում: Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 4 մենամարտերում: Եվս մեկ մենամարտում հաղթանակը