ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում կայացել է հերթական սիմֆոնիկ համերգը՝ նվիրված լեհ մշակութային գործիչ Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին։ Էլժբետա Պենդերեցկան ողջ կյանքը նվիրել է ամուսնու՝ հայկական արմատներ ունեցող մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտական ժառանգության
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իսպանիայի ազգային գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Իսպանիայի ազգային գրադարանում մարտի 27-ից հունիսի 21-ը կցուցադրվեն հայկական հին ձեռագրեր։ «Հոգևոր քարտեզի
ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ «Արևիկ» մանկական գրատունը կազմակերպում է ժամանակակից հայ գրող Տաթևիկ Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն և ստեղծագործական աշխատարան։ Միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան լսելու հեքիաթի թատերայնացված ընթերցանություն և մասնակցելու քննարկման, ինչպես նաև էկո բաժակներում կտնկեն սերմեր և
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է մարզական մի շարք հաստատություններում: Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում էր։ Այստեղ նախարարը
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 24-ին տեղի կունենա «Մկների ժողովը» մանկական ներկայացման առաջնախաղը՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն ստեղծագործության։ Բեմադրության, բեմականացման և ձևավորման հեղինակն է Գյումրիից հրավիրված ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, որը ներկայացմանը հաղորդել է թատերական ինքնատիպ լեզու
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում մարտի 28-ին և 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Ամենասիրուն ջրահեղձը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի։ Բեմադրիչը Արինա Արարատյանն է, բեմանկարիչը՝ Նելլի Բարսեղյանը, զգեստները ձևավորել է Լուսինե Խաչատրյանը։ Բեմադրական
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին տարբեր երկրներում սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը