Լուրեր
Լուսաշող համայնքում բացվել է երիտասարդական կենտրոն

Արարատի մարզի Լուսաշող համայնքում տեղի է ունեցել Լուսաշողի երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և Հայաստանում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը դարձել է 100000 դրամ

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40000 դրամին ավելացնել ևս 60000 դրամ։ Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ «Ժողովրդական» պատվավոր

Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին,

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական

«Music ՋԵՄ» ձևաչափը՝ հայ հանդիսատեսի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «ՄՈԴ ԱՐՏ» ՍՊԸ-ն օգոստոսի 27-ին կիրականացնի «Music ՋԵՄ» երաժշտական նախագիծը: «Music ՋԵՄ»-ն աշխարհում ընդունված և օրեցօր տարածվող երաժշտական ձևաչափ է, որտեղ հիմնական դերակատարները երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն են: Նրանք, անկախ ժանրային

Սանահին վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները

Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։

ԳԱԱ-ի աջակցությամբ Արցախում կզարգանան նոր գիտական ուղղություններ

ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Արցախի գիտական կենտրոնի միջև հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն փոխադարձ այցեր։ Նմանօրինակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև

«Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր». միջազգային համաժողով Տաջիկստանում

Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Երիտասարդության հարցերի և սպորտի կոմիտեն օգոստոսի 26-28-ը Դուշանբեում կազմակերպում է «Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր» միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակն է ԱՊՀ անդամ երկրների տարածքում երիտասարդական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության խթանումն ու զարգացումը, երիտասարդ ձեռնարկատերերի միջև փորձի փոխանակումը,