ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքի պեղավայր՝ տեղում ծանոթանալու հայտնաբերված Պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունաշար պալատի մնացորդներին՝ հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։

Պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանը նախարարի տեղակալին ներկայացրել է պեղումների ընթացքում հայտնաբերված սյունաշար կառույցը /հավանաբար պալատի/, գտածոները, դրանց ուսումնասիրման ընթացքը։ Քննարկվել են հայտնաբերված պալատի պահպանման և թանգարանացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման հնարավոր՝ օրենքով սահմանված հետագա քայլերն ու միջոցառումները։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՊՄՀՊ վարչությանը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ հայտնաբերված պալատի հետագա պահպանման և կառավարման ծրագիրը մշակելու համար։

Նշենք, որ պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: