ՀՀ ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի «Դաշտադեմ ամրոցի մասնակի հիմնանորոգում, թանգարանի
Հունիսի 6-ին նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է միջոցառումների ծրագիրը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել խաչատրյանական տարվա հոբելյանական ծրագրերին և միջոցառումներին նվիրված մամուլի
Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում «Դասականներ» բաժնում տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին: Սա
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպել է սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանի և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի
ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցները՝ թանգարանները, գրադարանները, թատրոնները, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են մանկապատանեկան բազմաբնույթ միջոցառումներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը տոնի շրջանակում
Հայաստանի Հանրապետությունում մայիսի 31-ից հունիսի 2-ն անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր: Մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի օրերի մեկնարկը տրվել է բացման գալա համերգով, որի շրջանակում տեղի է ունեցել Թուրքմենստանի մշակույթի և արվեստի վարպետների համերգ: Ծրագրի բացմանը ներկա էին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպություններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանցկացվեն մի շարք թատերական և համերգային միջոցառումներ, այդ թվում՝ տեղի կունենան թատերական առաջնախաղեր: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը: Մայիսի 31-ից հունիսի 2-ը ՀՀ-ում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր, և պատվիրակությունը Հայաստան է ժամանել մշակութային ծրագրի շրջանակում: Հանդիպմանը ներկա