ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման գործընթացը հետևյալ մարզաձևերով՝ ծանրամարտ, սուսերամարտ, գեղասահք, լող, սեղանի թենիս և ձյուդո: Եռօրյա վերապատրաստումը կանցկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում միջազգային ֆեդերացիաների որակավորված մասնագետների կողմից՝ համաձայն միջազգային ծրագրերի և չափորոշիչների:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ընդգրկելով բոլոր մարզերը։ Այսօր տեղի է ունեցել ծրագրի ընդլայնմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՍՁ գաղափարաթոն» ծրագիրը. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին հանձնել է հավաստագրեր: Այն իրականացվել է «Սոցիալական ձեռներեցություն սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» դրամաշնորհային ծրագրի
ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում մեկնարկել է Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների գրանցման գործընթացը: Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝ 8–12 տարեկաններ 13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ՝ ոլորտային հարցերի վերաբերյալ նրանց դիտարկումները լսելու, հուզող խնդիրներն ու առաջարկները քննարկելու նպատակով։ Սովորողներին, մասնավորապես, հետաքրքրել են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկի՝ «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակում անցկացվող «EdTech Talks by Armath» կոնֆերանսին, որը վերաբերել է տեխնոլոգիական կրթությանը և կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառմանը։ «Արմաթ»-ի կողմից այսօր կազմակերպված
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 461 կգ արդյունքով (211+250 կգ)։ Առանձին վարժություններում ևս Լալայանն արժանացել
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 187 կգ կշռող ծանրաձողն ու բրոնզե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ կշռող ծանրաձողը