Լուրեր
Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան

Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում այսօր տեղի է ունեցել հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվի «Սիմֆոնիկ հեքիաթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հունիսի 4-ին` ժամը 19։00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնեն «Սիմֆոնիկ հեքիաթ» համերգային ծրագիրը։ Համերգի նպատակն է նպաստել Չարենցավան համայնքի արվեստի ու երաժշտական

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և Գլոբալ քաղաքականության ֆորումի աշխատանքներին: Պատվիրակության կազմում էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ուսումնական գծով

Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի լիիրավ անդամ

Գերմանիայի Ուզեդոմ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական փառատոների ասոցիացիայի «Արվեստի փառատոններ» 2024 թվականի գագաթնաժողովը։ «Իրազեկման, հոգատարության և համագործակցության արվեստը» խորագիրը կրող այս տարվա գագաթնաժողովին ներկա է եղել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական

«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում: Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական