Լուրեր
«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատում» ցուցադրությունը Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցում

Երվանդ Քոչարի թանգարանի և Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի համագործակցությամբ Հրազդան քաղաքում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը»

«Վահագնի Սիթին»՝ բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ խաղարկությունն ավարտվել է հայկական «Վահագնի Սիթի» ակումբի հաղթանակով: «Վահագնի Սիթին» եզրափակիչ խաղում 84։75 հաշվով առավելության է հասել վրացական «Օլիմպի Թբիլիսիի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Վահագնի Սիթի» թիմի բասկետբոլիստ Օլիսաեմեկա Նվաչին էր, որը

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. հաղթողների ցանկը

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում օրերս երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։ Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության,

Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Եղվարդ քաղաքի մարզադպրոցում օրերս ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցել են տղաների 14 և աղջիկների 10 թիմեր: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ մասնակիցների այս քանակն աննախադեպ

Մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված տոմսերով մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: 2023 թվականի համար

Աշխատանքային այց պետական աջակցությամբ վերականգնվող հուշարձանների տարածք

Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող

Ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում: Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի 5 անվանակարգերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի 2023 թ. անդրանիկ նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Քննարկմանը ներկա