Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում օրերս երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։

Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում՝ 18-ից 40 տարեկան, մրցաշարի հաղթողի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Գարեգին Չախոյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Էդուարդ Հակոբյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Նարեկ Գրիգորյանը:

Կանանց 18-40 տարիքային խմբում երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Սիմոնյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վերգինե Ղարիբյանը:

Կանանց երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի, հաղթողի կոչմանը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Լիլիթ Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սուսաննա Հովեյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Անահիտ Կրմզյանը։

41 և բարձր տարիքի տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Արթուր Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սարգիս Լալազարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Հարությունյանը:

Նշենք՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլին մասնակցել է շուրջ 2070 մարդ։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Հիշեցնենք՝ մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն 1 մլն դրամով, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 500, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 300 հազարական դրամներով։ Դրամական պարգևներ են նախատեսված նաև 4-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար։ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կստանան 100, իսկ 5-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ 50 հազարական դրամ:

Ներկայացնում ենք կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 1-10-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցների ցանկը: