Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ խաղարկությունն ավարտվել է հայկական «Վահագնի Սիթի» ակումբի հաղթանակով:
«Վահագնի Սիթին» եզրափակիչ խաղում 84։75 հաշվով առավելության է հասել վրացական «Օլիմպի Թբիլիսիի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Վահագնի Սիթի» թիմի բասկետբոլիստ Օլիսաեմեկա Նվաչին էր, որը վաստակել է 25 միավոր: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Բասկետբոլի Կովկասյան լիգայի երրորդ մրցանակակիր է դարձել ղազախական «Բարսի Ատիրաուն»։
Հայտնի են նաև լիգայի երկրորդ մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստները.
Լավագույն խաղարկող՝ Անդրու Կուկսհաուզեն («Օլիմպի Թբիլիսի»),
Լավագույն պաշտպան՝ Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),
Լավագույն թեթև հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Մեդ Ֆոքսիս»),
Լավագույն ծանր հարձակվող՝ Լինթոն Աքլիզ («Օլիմպի Թբիլիսի»),
Լավագույն կենտրոնական՝ Վլադիմիր Իվանով («Բարսի Ատիրաու»),
Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան («Վահագնի Սիթի»)։
Առաջնության ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին (MVP) արժանացել է Քենեթ Միլլերին «Վահագնի Սիթիից»։
Բասկետբոլի Կովկասյան լիգայի 2022-2023 մրցաշրջանին մասնակցել է 8 թիմ. Հայաստանից՝ «Մեդ Ֆոքսիսը», «Վահագնի Սիթին», «Դվին–Կիլիկիան», «Նոր Բայազետն» ու «Սուպերսոնիքսը», Վրաստանից՝ «Օլիմպի Թբիլիսին» և Ղազախստանից՝ «Բարսի Ատիրաուն»։