Լուրեր
Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Ո՞վ կարող է

Ի գիտություն գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ոլորտում աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների

Մեկնարկել է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները (R&D) որպես այդպիսին որակելու նպատակով հայտերի և դրան կից գիտական

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը:

Արտերկրի 3 գիտնականներ նախագիծ կիրականացնեն Հայաստանում

Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում - 2025» մրցույթի արդյունքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Ըստ գիտական մրցույթի արդյունքների՝ արտերկրի ևս 3 գիտնականներ ՀՀ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է «Թումո» կենտրոն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և

Ամփոփվել են «PostDoc-Armenia-2025» գիտական մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia-2025»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Արտերկրից 4 գիտնական առաջիկա 2 տարին կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն՝ գիտական գործունություն ծավալելով մեր երկրի գիտական

Հանդիպում երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստում քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստին: Հիբրիդային ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպայի» 2021-27 թթ. համար նախանշված ծրագրերը, մասնավորապես գալիք տարվա գործողությունները: