Լուրեր
Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ

Հայտնի են սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

Մարտի 8-ին և 9-ին Երևանում անցկացվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Կանայք մրցել են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4 ոսկե մեդալ է

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ ու Վրաստանի կրթության և գիտության նախարարների հանդիպումը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը

Վոլեյբոլի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կանցկացվի Երևանում

2023 թվականի հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվեն վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղաների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները: Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան 2024 թվականին Հոլանդիայում: Հայաստանի վոլեյբոլի

Երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն

ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Մեծամորի երիտասարդական կենտրոնի բացումն իրականություն է դարձել «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ։ Բացման արարողությանը ներկա է եղել

Անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մարտի 5-8-ն անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել դեռահասները: Առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 14-ից 16 տարեկան ավելի քան 120 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Դեռահաս աղջիկների

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մարտի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը

ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝

«Մասնակցային լինել հանրային կյանքի բարեփոխումներին». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` երիտասարդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլի մեկնարկին: Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը