ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Մասնակցության ցուցանիշները՝ ըստ մարզերի և Երևանի.

Երևան՝ 600 մասնակից,
Գեղարքունիքի մարզ՝ 235 մասնակից
Շիրակի մարզ՝ 205 մասնակից
Լոռու մարզ՝ 191 մասնակից
Արմավիրի մարզ՝ 179 մասնակից
Կոտայքի մարզ՝ 176 մասնակից
Տավուշի մարզ՝ 163 մասնակից
Արագածոտնի մարզ՝ 103 մասնակից
Վայոց Ձորի մարզ՝ 98 մասնակից
Սյունիքի մարզ՝ 76 մասնակից
Արարատի մարզ՝ 43 մասնակից:

Հիշեցնենք՝ մրցաշարն անցկացվում է երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.

  • 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ,
  • գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:

Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք։ Եզրափակիչ փուլի մրցաշարը կանցկացվի ապրիլի 1-ի և 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:

Առաջին փուլի արդյունքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: