Գիտական հետազոտությունների նկատմամբ դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է համադպրոցական գիտության փառատոնը։
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի կառուցումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Ակադեմիական քաղաքը լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը, որն ուղղված է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում երկակի նշանակության հետազոտությունների իրականացմանը և այդ ոլորտում կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Մրցույթը նպատակ ունի աջակցել երկակի նշանակության
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգը։ Ըստ կարգի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսական փոխհատուցում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (հասցե՝ Ալ. Մանուկյան 1) ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Մուտքն ազատ է. միջոցառմանը կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները, այդ թվում՝ դպրոցական տարբեր խմբեր: Հիշեցնենք՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունները՝ «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության հարցերով
Պաշտոնական այցով Փարիզում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։ Հանդիպմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ Հանդիպումներին ներկա էին