Լուրեր
Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին

2019 թվականին լրանում է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակը: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից,

2020 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը

2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել 2020 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու նպատակով (http://mincult.am/announcment-2-4939-page-1.html): Ըստ ծանուցման՝ դրամաշնորհ է տրվում լրատվամիջոցների հետևյալ խմբերի նախա­գծերին. ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում

2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ

2019 թվականի մարտի 3-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ (http://mincult.am/announcment-2-4804.html): Ըստ հայտարարության` ընդունվել են հայտեր հետևյալ ուղղություններով. ա) գեղարվեստական գրականություն բ) հետազոտական աշխատանքներ՝ - հայ ժամանակակից գրականության քննադատություն

Հայտնի են սպարտակիադայի ծրագրով հրաձգության մրցաշարի հաղթողները

Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում ավարտվել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարում թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր է դարձել Արցախը, երկրորդ

ԽՄՕՄՄ-ի թիմը դարձել է վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

Ավարտվել է վոլեյբոլի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 5 թիմ՝ ԽՄՕՄՄ, «Վան», «Արցախ», ՀՊԼՀ և «Ավան»: Նոյեմբերի 13-ին՝ առաջնության վերջին օրը, կայացել է կենտրոնական՝ ԽՄՕՄՄ-«Վան» հանդիպումը: Գերլարված պայքարում Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը հաղթել է

Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում «Ռեգիոն» ՀԶԿ-ն Վանաձորում իրականացնում է «Օկտավա» («Մշակույթը սկսվում է համայնքից») ծրագիրը: Մշակույթի ոլորտի մարզային ներկայացուցիչները՝ ուսանողներ, դասախոսներ, սկսնակ արվեստագետներ, մասնագիտության

Կայացել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

«Նման մրցաշարերի մասնակցելով՝ պատանիները մեծ փորձ են ձեռք բերում և հղկվում են: Այս մրցումներն օգնում են լավ պատրաստվել միջազգային մրցաշարերին, իսկ հետո նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Երբ մարմնամարզիկը միանգամից մասնակցում է, օրինակ, Եվրոպայի առաջնության, ներքուստ վախեր է ունենում:

Խոնարհում Կոմիտասին. Լոնդոնում նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը

Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքո նոյեմբերի 9-ին լոնդոնահայ համայնքում, աշխարհահռչակ տենոր և դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ և ջանքերով նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Կայացել է սպորտային պարերի «Երևան օփեն» մրցաշարը

Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Լատվիան ներկայացնող պարային զույգերը նոյեմբերի 10-ին Երևանում մասնակցել են «Երևան օփեն» մրցաշարին: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբում՝ մինչև 21 տարեկաններ և երիտասարդներ: Յուրաքանչյուր խմբում պարային զույգերը հանդես են եկել լատինամերիկյան և