Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Լատվիան ներկայացնող պարային զույգերը նոյեմբերի 10-ին Երևանում մասնակցել են «Երևան օփեն» մրցաշարին:

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբում՝ մինչև 21 տարեկաններ և երիտասարդներ: Յուրաքանչյուր խմբում պարային զույգերը հանդես են եկել լատինամերիկյան և եվրոպական պարաձևերում:

Մինչև 21 տարեկանների լատինամերիկյան պարաձևին մասնակցել է 12 զույգ, եվրոպականին՝ 4: Մրցանակակիր են դարձել հետևյալ զույգերը՝

Լատինամերիկյան պարաձև

  1. Արտյոմ Ֆիրսով / Դիանա Խմելինցկայա (Ռուսաստան)
  2. Սերգեյ Պրոխորենկո / Անաստասյա Լեսնովա (Ռուսաստան)
  3. Ալեքսանդր Աբրամովսկի / Սոֆյա Մելիքյան (Հայաստան)

Եվրոպական պարաձև

  1. Արտյոմ Ֆիրսով / Դիանա Խմելինցկայա (Ռուսաստան)
  2. Արտուր Բիելե / Մարիա Էլիզաբեթ Կրավչուկա (Լատվիա)
  3. Իվան Մառոչկին / Վիկտորյա Ֆոմինա (Ռուսաստան)

Երիտասարդների պայքարում լատինամերիկյան պարաձևին մասնակցել է 17 զույգ, եվրոպականին՝ 6: Մրցանակակիր են դարձել՝

Լատինամերիկյան պարաձև

  1. Յարոսլավ Կիսիլյով / Սոֆյա Ֆիլիպչուկ (Ռուսաստան)
  2. Արտյոմ Ֆիրսով / Դիանա Խմելինցկայա (Ռուսաստան)
  3. Արտուր Բիելե / Մարիա Էլիզաբեթ Կրավչուկա (Լատվիա)

Եվրոպական պարաձև

  1. Յարոսլավ Կիսիլյով / Սոֆյա Ֆիլիպչուկ (Ռուսաստան)
  2. Արտյոմ Ֆիրսով / Դիանա Խմելինցկայա (Ռուսաստան)
  3. Իվան Մառոչկին / Վիկտորյա Ֆոմինա (Ռուսաստան)

Նշենք, որ «Երևան օփենը» սպասարկել են 6 երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Բելառուսի միջազգային կարգի մրցավարներ: