2019 թվականի մարտի 3-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ (http://mincult.am/announcment-2-4804.html):

Ըստ հայտարարության` ընդունվել են հայտեր հետևյալ ուղղություններով.

ա) գեղարվեստական գրականություն
բ) հետազոտական աշխատանքներ՝

- հայ ժամանակակից գրականության քննադատություն
- հայ արվեստի և մշակույթի քննադատություն
- համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններ

Հետազոտական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են`

  • համապատասխանությունը հայտարարված ուղղությանը
  • արդիականությունը
  • գիտականությունը
  • անհրաժեշտության հիմնավորվածությունը
  • թարգմանության լեզուն և ոճը (թարգմանական հայտերի պարագայում)

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են`

  • համապատասխանությունը հայտարարված ուղղությանը
  • կառուցվածքը
  • լեզուն և ոճը
  • օրիգինալությունը

Մասնագիտական խորհուրդն իրականացրել է ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, իրականացման ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ:

Հաղթողներն ընտրվել են մասնագիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Մասնագիտական հանձնաժողովի կազմում են`
Արքմենիկ Նիկողոսյան՝ գրականագետ
Զավեն Բոյաջյան՝ թարգմանիչ, կինոգետ
Հայկ Համբարձումյան՝ գրականագետ
Կարինե Խոդիկյան՝ արձակագիր, դրամատուրգ
Հասմիկ Հակոբյան՝ գրականագետ
Սիրանուշ Դվոյան՝ գրականագետ
Արմեն Սարգսյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Տաթևիկ Սուքիասյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Հասմիկ Խեչիկյան՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Գրականության հանրահռչակման բաժնի պետ, գրականագետ (խորհրդի քարտուղար)