2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել 2020 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու նպատակով (http://mincult.am/announcment-2-4939-page-1.html):

Ըստ ծանուցման՝ դրամաշնորհ է տրվում լրատվամիջոցների հետևյալ խմբերի նախա­գծերին.

  • ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցներ,
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:

ՀՀ մշակույթի նախարարի՝ 2019 թվականի մայիսի 15-ի N 229-Ա հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը քննել է ներկայացված հայտերը: Ֆինանսավորվել են ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր այն լրատվամիջոցները, որոնք պարտավորություն են ստանձնել.

  1. լուսաբանել իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը
  2. ներկայացնել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, նրանց մշակութային գործունեությունը
  3. ներկայացնել տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարած­մանը միտված քայլերը:

Պետական աջակցության բաշխման ցանկում ընդգրկվել են գրական և մշակութա­յին այն տպագիր և էլեկտրոնային պարբերականները, որոնք պարտավորություն են ստանձնել.

  1. ապահովել հեղինակային որակյալ նյութեր
  2. ունենալ արվեստագիտական և գրականագիտական, ինչպես նաև քննդատա­կան, վերլուծական հոդվածներ
  3. ներկայացնել դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություն­ներ:

Ֆինանսական աջակցության բաշխումը կատարվել է ըստ նախագծերի նախահաշիվների և բովանդակության համապատասխանության, ինչպես նաև առաջարկվող հոնորարային ֆոնդի դիտարկման. թերթերի համար՝ մինչև 4800.0 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), ամսագրերի համար՝ մինչև 4800.0 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), կայքերի համար՝ մինչև 4600.0 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

Հայտերը գնահատող մասնագիտական խորհրդի կազմում են.
Նաիրա Փայտյան` լրագրող
Լուսինե Հովհաննիսյան` արձակագիր, հրապարակախոս
Արքմենիկ Նիկողոսյան` գրականագետ
Լուսինե Եղիյան՝ բանաստեղծ
Արմեն Սարգսյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և
ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Տաթևիկ Սուքիասյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և
ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Գայանե Դանիելյան՝ լրագրող
Հայկ Համբարձումյան՝ գրականագետ
Անի Հովնանյան՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ, գրականագետ (խորհրդի քարտուղար)