Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնում ենք նախագծի հիմնական նորամուծությունները: Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգին՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր Ներկայիս համակարգը նախատեսում է երկաստիճան՝ բակալավր-մագիստրոս որակավորումների համակարգ։ Ասպիրանտական ծրագիրը համարվում է
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23 փետրվարի 2021 թ. 156-Ա որոշմամբ Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Այս տարվա սկզբից իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը,
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը: ԱՀ նախագահը կարևորել է Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների համագործակցությունը՝ ընդգծելով, որ պետք է շարունակել
Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարում է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Բոլոր ճանապարհները տանում են դեպի ՄԱՊՏՀ»: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածները Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին հնարավորություն կունենան ստանալու բարձրագույն կրթություն հետևյալ ուղղություններով՝ շինարարություն, տրանսպորտային գործընթացների տեխնոլոգիա, մենեջմենթ: Մրցույթը կիրականացվի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է հերթական նիստը: Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռենմինի համալսարանը (Chongyang Institute for Financial Studies at Renmin University of China) կազմակերպում է երկամյա մագիստրոսական ծրագիր (ուսումնառության լեզուն՝ անգլերեն) հետևյալ մասնագիտություններով՝