Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարում է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Բոլոր ճանապարհները տանում են դեպի ՄԱՊՏՀ»:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածները Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին հնարավորություն կունենան ստանալու բարձրագույն կրթություն հետևյալ ուղղություններով՝ շինարարություն, տրանսպորտային գործընթացների տեխնոլոգիա, մենեջմենթ:

Մրցույթը կիրականացվի 2 փուլով և առցանց՝ grant.madi.ru կայքում:

Գրանցման և դիմումների ընդունման ժամկետն է՝ 15.02.2021 թ.-15.04.2021 թ.:

Թեստավորում «Մաթեմատիկա» առարկայից՝ 17.04.2021 թ.:

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ http://www.madi.ru/5245-mezhdunarodnyy-intellektualnyy-konkurs.html: