ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ

Ինդոնեզիայի Հանրապետության կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարությունը հրավիրում է ՀՀ ուսանողներին դիմելու «Kemitraan Negara Berkembang» (KNB) կրթաթոշակային ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա համար։

Հունվարի 20-ին Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը: Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ և արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է այն ըմբիշների անունները, որոնք փետրվարի 12-ից 18-ը Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանը հայտավորել է 10 ըմբիշի՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ),

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը: Տղամարդկանց առաջնությունում կարիերայի ընթացքում 2-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը: Անցկացրած 9 պարտիաներում նա վաստակել է 9 հնարավորից
Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առիթով Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև ԳԱԹ տնօրեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը՝ որպես բանախոս։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ գրականության և պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կանանց՝ Զապել Եսայանի և Շուշանիկ Կուրղինյանի

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտին են մոտենում Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները: 7-րդ խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում գլխավոր եռյակը հավասար՝ 4.5-ական միավորով զբաղեցնում են Զավեն Անդրիասյանը, Էմանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարներին 0.5 միավորով զիջում

Փետրվարի 2-ից Դոհայում մեկնարկելու է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Ջրացատկի մրցումներում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ: Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ երիտասարդների ընտրությունը պայմանավորված է