Լուրեր
Պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդես «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ստեղծագործական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար: Մրցույթին կարող են դիմել բոլոր հետաքրքրասեր, ստեղծագործ, նախաձեռնող պատանիներն

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Հերթական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության

Պանելային քննարկումներ՝ «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում

Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում կայացել են մի շարք պանելային քննարկումներ՝ ոլորտի հայաստանյան և միջազգային ներկայացուցիչների ներգրավմամբ: Քննարկումները վերաբերել են կրթության, գիտության և նորարարության առանցքային դերին, կենսունակ և ինտեգրված նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին։

Հայաստան-Վրաստան. քննարկվել են փոխգործակցության նոր հեռանկարներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել

«Ռեա» փառատոնը՝ նորարար գաղափարների հարթակ

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը. մեկնարկն ազդարարվել է Կինոյի տանը՝ ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմով: Բացման արարողությանը ներկա

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա իտալացի անվանի տենոր Վիտտորիո Գրիգոլոյի հետ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ 19:00-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կկայանա իտալացի անվանի տենոր Վիտտորիո Գրիգոլոյի բացառիկ մենահամերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Համերգը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի ու

Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումը»։ Այն միտված է միավորելու բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտների քաղաքականություն մշակող մարմիններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական առաջնորդներին և փորձագետներին՝