Լուրեր
Կարեն Թռչունյանն ընտրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել խորհրդի 17 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն: Խորհրդի անդամ,

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը և Կամերային նվագախումբը հանդես կգան Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգով

Հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն

Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունը ներկայացրել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

«Հետազոտության ընթացքում ուրախությամբ արձանագրեցի, որ Գյումրիում մարդիկ իրենց տներում շարունակում են պահպանել ավանդական դարբնության նմուշները՝ դռների, պատուհանների հին ճաղավանդակները, պատշգամբների նեցուկները, բազրիքները: Դա նշանակում է՝ բնակչությունը հասկանում է դրանց արժեքը և իր մեջ կրում է գնահատելու ավանդույթը»,- ասում

Հարություն Վանյան. ‹‹2022 թվականի պետական բյուջեից հատկացված միջոցներն ընդգրկում են հուշարձանների վերականգնման ողջ շղթան՝ պեղումներից մինչև վերականգնում››

2022 թ. հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ: Այս տարի հուշարձանների վերականգնմանն առնչվող աշխատանքները բազմաթիվ են՝ ուսումնասիրություններ, պեղումներ, նախագծեր, բուն վերականգնման աշխատանքներ: «2022 թվականի պետական բյուջեից հուշարձանների վերականգնման համար հատկացվել

Ուսման հրավեր՝ «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջից

ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջը հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի շրջանավարտներին հրավիրում է ուսանելու հետևյալ մասնագիտություններով. Արդյունաբերական ռոբոտներ, Արդյունաբերական ավտոմատիկա, Էլեկտրամոնտաժ, Լաբորատոր քիմիական վերլուծություն, Տեղեկատվական

Արտուշ Ղուկասյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Գորիսի պետական համալսարանում գումարվել է խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրությունն էր, ինչպես նաև բուհի՝ 2022 թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծի քննարկումն ու հաստատումը: Նիստն անցկացվել է հիբրիդային ձևաչափով, որին

Ամփոփվել է Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթը

2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և արվեստագետների մրցույթը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝

Կարեն Գիլոյանն ընտրվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով հունվարի 12-ին գումարվել է առաջին նիստը՝ օրակարգում ընդգրկված երկու հարցով: Նիստի ընթացքում ընտրվել են խորհրդի նախագահը և քարտուղարը: ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ կրթության,

Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերն էին: Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի