ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բացվելու է ՀՀ անկախության տոնին, որը խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ուսուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Մանկավարժները, մասնավորապես, անդրադարձել են կամավոր ատեստավորմանը՝ ներկայացնելով գործընթացի վերաբերյալ դիտարկումներ։ Նախարարը նշել է, որ տարեցտարի թեստային
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության
Սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Մանվել Խնձրցյանը
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։ Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։ Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումների ընդունումը բխում է Կառավարության՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է դաշնակահար Անահիտ Դիլբարյանին: Հայ դասական երաժշտության զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև մշակութային գործունեության և բարձր կատարողական վարպետության համար Դանիել Դանիելյանն Անահիտ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության անդամներին՝ նախագահ Գագիկ Մխիթարյանի գլխավորությամբ: ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին,
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում հոկտեմբերի 2-11-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կունենա 6, իսկ կանանց հավաքականը՝ 1 ներկայացուցիչ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ տղամարդկանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88