Լուրեր
Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը. դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո

Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը, որը կղեկավարի մեր ժամանակների լավագույն դիրիժորներից՝ Անդրեյ Բորեյկոն: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում` Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը

Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող առաջնության պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները (190 կգ, 195 կգ, 199 կգ) և 199 կգ արդյունքով նվաճել է փոքր

Ավարտվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը

Սեպտեմբերի 10-22-ն անցկացվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը: Հանրապետության մարզերում և Երևանում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած մրցույթում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերով. 1. 1-ին տարիքային խումբ՝ 2011

Կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը: Իր տեսակով եզակի այս նախագծի շրջանակում հայ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց կատարումներով հանդես կգան ՀՀ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստը

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին: Այն քննարկում և գրավոր առաջարկներ է ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական

Կոմիտաս-150

Սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրն է. Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, մտավորականներ, դպրոցականներ այցելել են Կոմիտաս թանգարան ինստիտուտ, շրջայց կատարել և

Մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի

«Իմաստը ներկայում է». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը` «Իմաստը ներկայում է» խորագրով: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների,