Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին: Այն քննարկում և գրավոր առաջարկներ է ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական ցանկերում նոր տարրեր ընդգրկելու, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական կամ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկերում ընդգրկման նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող տարրերի վերաբերյալ: Խորհուրդը կազմված է 13 անդամներից և որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:

Նիստի ընթացքում քննարկվել են խորհրդի կազմի փոփոխության և ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը նոր արժեքներով համալրելու հետ կապված հարցեր: Նշյալ ցանկում ընդգրկված են 33 մշակութային արժեքներ, որը ներկայում համալրվելու է ՀՀ-ում տարածված ոչ նյութական մշակութային ժառանգության այլ արժեքներով։