Լուրեր
«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի: Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի

Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին: Հանդիպմանը ներկա

Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները ստացել են աջակցություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։ Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». միջոցառումներ և համերգ՝ Գյումրիում

«Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն արվեստասեր հասարակությանը սեպտեմբերի 4-5-ը հրավիրում է Գյումրի: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կկայանա

ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիան կհագեցվի բեմական ժամանակակից լուսային և այլ տեխնիկական միջոցներով

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմսվիսբանկի» միջև օգոստոսի 31-ին կնքվել է պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը: Փաստաթղթի համաձայն՝ բանկը ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիային անհատույց կտրամադրրի բեմի համար

Արա Խզմալյան. «Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում

ՌԴ «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր»

Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը հայտարարել է «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր» դպրոցականների համառուսաստանյան սպորտային մրցումների անցկացման մասին։ Մրցումներն անցկացվում են ՌԴ նախագահի բարձր հովանու ներքո, որոնց նպատակն է․ երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամենօրյա

Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության

Վահրամ Դումանյան. «Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր պատկերացումներն