Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը հայտարարել է «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր» դպրոցականների համառուսաստանյան սպորտային մրցումների անցկացման մասին։
Մրցումներն անցկացվում են ՌԴ նախագահի բարձր հովանու ներքո, որոնց նպատակն է․
- երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամենօրյա պարապմունքներին,
- երեխայի համակողմանի զարգացումը,
- տաղանդավոր երեխաների բացահայտումը,
- ԱՊՀ երկրների համագործակցությունը՝ դպրոցականների սպորտի զարգացման ուղղությամբ։
Մրցումների մասին մանրամասն տեղեկատվությունը՝ կից։