Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։ Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից,

Գյումրիում քննարկվել են մշակույթի ոլորտի զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նախարարի տեղակալին ուղեկցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Դանիել Դանիելյանը ներկա է եղել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական

Մեկնարկել է շախմատի Երևանի Օփեն միջազգային մրցաշարը

Երևանում մեկնարկել է Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները: Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է.

Փարիզ-2024. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է Հայաստանի 7-րդ օլիմպիական ուղեգիրը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Հայաստանի

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. սեպտեմբերի 29-ի N 2026-Ա/2 հրամանով «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 42 գիտական թեմա: Հիշեցնենք, որ թեմայի 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը

Հայ-ավստրիական աշնանային դպրոցի մասնակիցները ծանոթացել են Սյունիքի պատմամշակութային ժառանգությանը

Գորիսի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ մեկնարկել է

Նկարչական, խեցեգործական աշխատանքների մրցույթ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Ճապոնական «WACNET. NPO Fukushi Jukankyo Chiiki Center» կազմակերպությունն առաջարկում է հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին մասնակցել նկարչական, խեցեգործական և այլ նյութերից պատրաստվող աշխատանքների մրցույթին: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 1 աշխատանք: Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է: Մանրամասն տեղեկությունները՝ կից

Մշակութային կազմակերպությունները հանդես կգան բարեգործական նախաձեռնություններով

Մշակութային գործիչները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության որոշ կազմակերպություններ հայտարարել են բարեգործական համերգների և ներկայացումների մասին։ Նախաձեռնության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝