Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 71:77 հաշվով պարտվել է Իռլանդիայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 29 միավոր: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը չորրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցելով Էստոնիայի հետ: