Լուրեր
Ուսանողական մարզական խաղեր. կայացել է աթլետիկական հնգամարտի մրցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են ուսանողական մարզական 22-րդ խաղերը: Խաղերի շրջանակում արդեն կայացել են աթլետիկական հնգամարտի մրցումները, որոնց մասնակցել է 9 բուհի շուրջ 90 ուսանող:

«Վարչապետի գավաթ». սիրողական կրոսավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարի նպատակներն

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող

Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում: 89 կգ քաշային կարգում Լազարյանն անգերազանցելի է եղել երկամարտի 323 կգ արդյունքով (141 կգ + 182 կգ): Այս քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել

Վահրամ Դումանյանը հետևել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարի ընթացքին

Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը: Ծաղկաձորում ընթացող մրցաշարին մասնակցում է 12 երկրից ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների

Արսեն Հարությունյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ` 10:0 հաշվով հաղթելով Հնդկաստանի ներկայացուցչին: Մեր ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 18:10 հաշվով գերազանցել էր Ղազախստանի

Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մեդալային առաջատար

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը պարտվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում

Իսպանիայում ընթացող կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ընտրանին մրցել է Ուկրաինայի հետ և առաջին փուլում հաղթել 3:1 հաշվով, իսկ երկրորդում՝ 0,5-3,5 հաշվով պարտվել: Որոշիչ թայ-բրեյքում Հայաստանի ընտրանու կազմում Աննա Սարգսյանը հաղթել է մրցակցին, իսկ