Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

89 կգ քաշային կարգում Լազարյանն անգերազանցելի է եղել երկամարտի 323 կգ արդյունքով (141 կգ + 182 կգ): Այս քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Պոդկորիտովը, որը հայ ծանրորդին զիջել է 1 կգ: Երրորդ տեղում 319 կգ արդյունքով թուրք Հական Կուրնազն է (319 կգ):

Աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացրել է նաև Ռաֆիկ Մինասյանը, որը 61 կգ քաշային կարգում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը (254 կգ):