Լուրեր
Այսօր մեկնարկում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Գյումրիում կայացել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով

Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվել է մեկնարկում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային փուլում: Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների որոշմամբ՝

Երկարաձգվել է «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը. վազքին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել s.prazyan57@gmail.com էլ.

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով, Բաչկովն իմացավ իր առաջին մրցակցին

Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ:

Բռնցքամարտի ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց հաղթանակով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկել է վստահ հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել սլովենացի Ալջազ Սիռչելյայի նկատմամբ։ «Հավաքականից առաջին մենամարտը

Բռնցքամարտի ԱԱ. Բազեյանի մրցակիցը չի կարգավորել քաշը, հայ բռնցքամարտիկն անցել է հաջորդ փուլ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր Սերբիայում հանդիպել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ, ովքեր մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ բոլոր մարզիկների տրամադրությունը շատ բարձր է, վնասվածք ու քաշի խնդիրներ չկան: Այսօր պետք է ռինգ դուրս գային

Ավարտվել է «Yerevan Open» շախմատային մրցաշարը. Արման Միքայելյանը՝ երրորդ մրցանակակիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը: Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում

Մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. մեր բռնցքամարտիկները գիտեն իրենց մրցակիցներին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, ինչի արդյունքում հայ բռնցքամարտիկները ևս իմացել են իրենց առաջիկա մրցակիցներին: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11