Լուրեր
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ

Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում

Նոյեմբերի 26-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։ Պատանիների հավաքականի կազմում միջազգային

1 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից

Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել նոյեմբերի 22-27-ն անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում: Մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Լեհաստանի բաց առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որն արդեն իսկ ապահովել է իր

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառման իրականացման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրագործման համար: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կտրամադրվի դրամական հատկացում՝ առավելագույնը 10 միլիոն 216 հազար դրամի չափով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։ Մրցույթին

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը չեմպիոն է հռչակվել 60 կգ քաշայինների պայքարում: Եզրափակիչում նա մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության խթանման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է

Հայտնի են ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հաղթողները

Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմեր` Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Շախմատի 16-րդ օլիմպիադայի

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցները գիտելիքը կծառայեցնեն ի նպաստ համայնքի

Ամփոփվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» եռափուլ դասընթացը։ Այս տարի դասընթացին մասնակցել է 25 հոգի Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մասնակիցների թվում էին մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացումը նախատեսվում է իրականացնել տեղեկատվության բարձրացման, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման (գործընթացում սոցիալական