Լուրեր
Պարգևատրվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերին 30-ին կայացել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն

Բասկետբոլի VBET Ա-լիգա. մրցաշարային աղյուսակը տարվա վերջին խաղից հետո

Բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում դադար է։ Դեկտեմբերի 24-ին «Արցախը» մրցել է ՖԻՄԱ-ի հետ և 104-80 հաշվով հաղթանակ տարել: Ավելի ուշ «Արցախը» մրցել է նաև «Գյումրիի» հետ և 90-94 հաշվով պարտություն կրել: Դեկտեմբերի 26-ին կայանալիք ‹‹Էրեբունի»-«Արարատ» խաղը չեղարկվել

Կայծակնային շախմատի ԱԱ. Լևոն Արոնյանն առաջատարն է առաջին օրվանից հետո

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. մրցումային առաջին օրն անցկացվել է 12 պարտիա, ինչից հետո ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը տարել է 9 հաղթանակ, գրանցել է 2 ոչ-ոքի և

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին 67 ըմբիշ է մասնակցել: 10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճել են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը

Արագ շախմատի ԱԱ. Ուզբեկստանի 17-ամյա ներկայացուցիչը՝ աշխարհի չեմպիոն, հայ շախմատիստների արդյունքները

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը՝ դառնալով արագ շախմատի առաջնությունների՝ պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը: 13 տուրից հետո Աբդուսատորովը, Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և

Արագ շախմատի ԱԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Մամեդյարովին և առաջատար Կարլսենին զիջում է միայն մեկ միավորով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը: Կայացած 9 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 6,5 միավորով կիսում է 5-13-րդ տեղերը: Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանը տարել է 5 հաղթանակ,

Մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Դեկտեմբերի 27-29-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Դեկտեմբերի 27-ին կայացել է առաջնության վիճակահանությունը, իսկ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ից, կտրվի մրցումների մեկնարկը: Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան դեկտեմբերի 29-ին: Առաջնությունն անցկացվելու է

Հայ շախմատիստները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում

Վարշավայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մրցումային առաջին օրն անցկացվել է 5 տուր: Այս պահի դրությամբ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը. նա 4 հաղթանակ է տարել, կրել 1 պարտություն

Հայ շախմատիստները Լեհաստանում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին