ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհային մրցույթի մասին:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է մշակի դրամաշնորհի հայտը՝ ըստ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության կանոնակարգ»-ը հաստատելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարեների համատեղ հրամանի:

Սույն մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.

1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն,

2) ծրագրի աշխատակազմի փորձառություն,

3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը՝ ժամը 12:00-ն: