Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի կիսաբաց հրաձգարանում կայացել է պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջև հրաձգության հանրապետական մրցաշարը։

Եզրափակիչ փուլի վերջին օրը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է հրաձագարան և ողջունել մասնակիցներին։

Մրցաշարն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով։ Մասնակցել է 32 պետական կառույցի 174 մասնակից, որոնցից 91-ը՝ տղամարդ, 83-ը՝ կին։

Ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան փետրվարի 1-ին։

Նշենք, որ պետական կառույցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության մրցաշարը կազմակերպվել է հովանավորների աջակցությամբ։