
Հնգօրյա պայքարից հետո ավարտվել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդական առաջնությունը: «Դինամո» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում կայացած առաջնությանը մասնակցել են աղջիկների 5 և տղաների 6 թիմեր: