2021 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորեն 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց: ՀՀ գիտության կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով հաստատվել են ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը և ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:

Ցանկերում ընդգրկված կազմակերպությունները միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե պետք է ներկայացնեն միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո՝ եռօրյա ժամկետում՝ միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: