Լուրեր
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. մեկնարկում է մարզային փուլը

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Ֆաբրիցիո Ձարկոնեին և շնորհավորել Հայաստանում

Ծանրամարտի  ԱԱ. Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում: 71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը, պոկում վարժությունում ցույց տալով 154 կգ արդյունք, կանգնել է

Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի,

Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով,

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»

Հայ ծանրորդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝ Հոկտեմբերի 3՝ ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան Հոկտեմբեր 5՝ Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ

Ֆինանսական միջոցներ՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի անցկացման նպատակով

Գործադիրի նիստում այսօր ընդունված որոշմամբ ՀՀ վարչապետի հովանու ներքո նախատեսվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի և «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի անցկացման նպատակով պետական բյուջեից հավելյալ գումար կհատկացվի՝ 146 մլն 924 հազար դրամի չափով: Այս մրցաշարերն անցկացվում են