Լուրեր
300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու և հիմնանորոգելու հարցերը քննարկվել են ՏԿԵ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։ Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց

Հայ շախմատիստները Բուդվայում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները նոյեմբերի 11-ից Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իսկ կանանց թիմի կազմում՝ Էլինա

«Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթ՝ գիտական և գիտատեխնիկական մասնագիտությունների համար

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում։ Մրցույթը

Քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի

«Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար» . Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ

Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է

Հայ սամբիստների արդյունքներն աննախադեպ էին աշխարհի առաջնությունում. Երևանում ավարտվեց մեծահասակների ԱԱ-ն

Աշխարհի ավելի քան 70 երկրի 650 սամբիստներ 3 օր շարունակ Երևանում պայքարեցին աշխարհի առաջնության բաղձալի մեդալների համար: Կանանց և տղամարդկանց մարզական սամբոյի, և տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչներ ունեցավ բոլոր քաշային կարգերում և արդյունքում կարողացավ 10 մեդալ

Հայ սամբիստները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքանները 10 մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ ցերեկային մրցահերթում բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել