ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։

Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակում առաջիկա անելիքները և առկա խնդիրները։