Լուրեր
Տեղեկատվական հանդիպում՝ «The Globe» միջազգային գիտակրթական ծրագրին միանալու վերաբերյալ

2022-2023 ուսումնական տարվա սկզբին կանցկացվի ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» (https://www.globe.gov/) միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Հանդիպման ընթացքում կարելի է ծանոթանալ ծրագրին միանալու և GLOBE

«Սա դեռ առաջին քայլն է». Կարեն Գիլոյանն ընդունել է ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Գոռ Կարապետյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Էդգար Հակոբյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիչ Վահե Թորոսյանը և ձյուդոիստ

Հայաստանում գիտակրթական և մշակութային օրեր են. պաշտոնապես մեկնարկել է «STARMUS VI» փառատոնը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա»

Պարգևատրվել են դպրոցների այս տարվա մեդալակիրները, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը: 2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից

Տարկետման իրավունքի ընդլայնում սպորտային նվաճումների հիմքով. նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի

Մեկնարկում է «Տարվա  լավագույնները» մրցույթը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ուսուցիչները, դաստիարակները և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում

ԱԺ-ում քննարկվել է կրթության հիմքով տարկետման իրավունքը ՀՀ բուհերում վերականգնելու նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ`

Կայացել է լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից կանանց և տղամարդկանց 12-ական թիմեր են մասնակցել: Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը

Կրթաթոշակ` «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մասնակցության համար

Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ: Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի