2022-2023 ուսումնական տարվա սկզբին կանցկացվի ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» (https://www.globe.gov/) միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:

Հանդիպման ընթացքում կարելի է ծանոթանալ ծրագրին միանալու և GLOBE ասոցացված դպրոց դառնալու հնարավորություններին, ինչպես նաև ծրագրի առանցքային նշանակության նախագծերին:

Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ` լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 26-ը:

Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել gayane.melkonyan@cens.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարով։

Նշենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանը, ի թիվս ավելի քան 120 երկրների, 2021 թվականին միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որի նպատակն է աջակցել գլոբալ ուսուցմանը և հետազոտություններին՝ հանուն կայուն զարգացման։