ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թ. ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում (Աբովյան 15/1) առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։ Միջոցառման կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի»
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին շրջանում բարձրաձայնում են մարզաձևում առկա մի շարք և մասնավորապես ֆինանսական խնդիրների մասին: Ստորև հրապարակում ենք պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ: 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության,
Իտալիայում կայացած ‹‹AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթում «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (Պ․ Չայկովսկու անվան ԵՄՄԴ, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) արժանացել է առաջին՝ ‹‹Absolute Prize›› մրցանակին՝ հավաքելով 100 միավոր հնարավոր 100-ից։ Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ 34 երկրից։
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Վանաձորում կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա: Օլիմպիադան կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները: Առաջին անգամ կազմակերպվող այս օլիմպիադային մասնակցության
Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» բեմադրությունը Եղիշե Չարենցի 125-ամյակի հոբելյանական ծրագրի կարևորագույն մասն է կազմում: Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ կապակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր
Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համատեղ կազմակերպած «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» մրցույթի արդյունքները: Հաղթող հինգ աշակերտներին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Մրցույթն անցկացվել է
Կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը: 5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկո: Այն կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում