Կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը:

5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:

Չեմպիոններ են հռչակվել նաև Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:

Հայաստանի լողի առաջնությանը 124 մարզիկ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Էջմիածնից ու Մասիսից: Տղամարդիկ և կանայք հանդես են եկել տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում և մրցատարածություններում: