Լուրեր
Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը

Վահրամ Դումանյանը Կիպրոսում մասնակցելու է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվելիք «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը՝ Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրություն

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ: Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների

«Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում». Կարեն Գիլոյան

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հաստատվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեն

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին։ Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը ՀՀ Արմավիրի մարզում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին: Հոկտեմբերի 4-7-ը ՀՀ Արմավիրի մարզի՝ Արմավիրի

Քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի բնգավառում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները: Կարեն Գիլոյանը ողջունել է դեսպանին` ընդգծելով,

Հայ գրատպության 510-ամյակին նվիրված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովին մասնակցել են տարբեր երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի հանդիսավոր բացումն

Ամփոփվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվել է «Թատերական պաստառների» միջազգային փառատոն-մրցույթ։ Սեպտեմբերի 30-ին ամփոփվել են փառատոն-մրցույթի արդյունքները: Հիշեցնենք, որ մրցութային փուլ էին անցել