Լուրեր
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 29 օր. հետհաշվարկը սկսված է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության

Հայերեն է թարգմանվել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն» վեպը

Լույս է տեսել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում» վեպը: Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը, հրատարակիչը «Անտարես»-ն է: Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հիպերիոն»-ը

«Ամեն ինչ պետք է անենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս ընդունելու համար». ԵԱ-ի կազմկոմիտեի անդամների մամուլի ասուլիսը

Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է 2023 թվականի հանրային կյանքում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն առաջադրվել է ԵՄ գրական մրցանակի

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքը, որ ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, առաջադրվել է Եվրոպական միության գրական մրցանակի: ԵՄ գրական մրցանակը ներգրավում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից

Հնդկաստանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, մասնակից երկրների դրոշների շքերթն ու առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը եղել է Եվրոպայի չեմպիոն

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մարտի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին,

Կայացել է Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

2023 թ. լրանում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակները: Անվանի հայ արվեստագետների 100-ամյա հոբելյանները նշելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը: Հոբելյանական

Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը: Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ